Վավերագրական ֆիլմ - գլխավորում է աշխարհի կինեմատոգրաֆիան, համարվում է կինոարտադրության սկիզբը, կյանքը,
Վավերագրական ֆիլմի սկիզբը դրվում է լուսանկարներից, որի շարժումը ստեղծել է Թոմաս Էդիսոնը դեռ 19 դարի վերջին:
Վավերագրական ֆիլմ - իր ստեղծման պահից գլխավորում է որպես ամենա ազդեցիկը մարդու վրա,որպես ինֆորմացիայի վիզուալ ընդունման աղբյուր:
Վավերագրական ֆիլմի միջոցով կարելի է ինչպես աճեցնել այնպես ել վերացնել ազգեր և ժողովուրդ:
Վավերագրական ֆիլմ - դա փաստացի աղբյուր է, այն վտանգավոր է լինում կամ անհատ ռեժիսորի կամ այլ պետության կողմից պատվիրվելու դեպքում ազգային կամ ժողովրդի մտածելակերպը շեղելու սկզբունքով:
Այսօր աշխարհի ամենա ուժեղ և ազդեցիկ գեղարվեստական ֆիլմերի ռեժիսորները վավերագրողներ են:
Վավերագրական ֆիլմի զարգացումը ՀՀ-ում շատ կորևոր է, կարևոր է զարգացնել այն ամբողջ պետությունով և տարածել ամբողջ աշխարհով, մեր սփյուռքահայությանը, թարգմանել և ծանոթացնել այլ ազգերին մեր մշակույթը, մեր հերոսներին, մեր ստեղծագործողներին, որոնք ոչ միայն իր երկրի այլ մեծ ներդրում են ունեցել ողջ աշխարհում:
Շատ սուղ միջոցներ են հատկացվում այսօր Վավերագրական կինո արտադրանքին, և արտադրվում է միայն ծրագրով նախատեսված մի քանի ֆիլմ տարեկան ՀԱՅԿ կինոստուդիայի միջոցով:
Ամենակարևորը`
Հեռուստատեսությամբ արտադրված Հեռուստաֆիլմը չի կարելի համեմատել վավերագրական ֆիլմի հետ: